Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2013

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր:

 

Այս երեք միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը մեկնարկվեց 1990թ-ին` ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Գերմանիայի Էներգետիկայի նախարարությունների աջակցությամբ: Այն գլխավորում էր մարդու սեկվենսավորման (ծրագրավորման) միջազգային կոնսորսումի (International Human Genome Sequencing Consortium) տնօրեն, բժիշկ Ֆրենսիս Քոլինզը:

 

1998թ. նմանատիպ նախագիծ մեկնարկվեց բժիշկ Կրեյգ Վենտերի և նրա «Celera Genomics» ընկերության կողմից: Նա իր թիմի առաջ դրեց մարդու գենոմի առավել արագ ու էժան սեկվենտավորման խնդիր (ի տարբերություն երեք միլիարդանոց միջազգային նախագծի, բժիշկ Վենտերի նախագծի բյուջեն սահմանափակվում էր 300 մլն դոլարով): Սրանից զատ`«Celera Genomics» ընկերությունը չէր պատրաստվում մատչելի դարձնել իր արդյունքները:

 

2003թ., այսինքն` ԴՆԹ-ի կրկնակի պարույրի հայտնագործման 50-ամյակին (1953թ.) գենոմը գրեթե լիովին վերծանվեց: Այդ ժամանակ գիտնականների միտքը խռովված էր անսովոր հնարավորություններով` ստեղծելու նոր, ժառանգական մակարդակի վրա ազդող դեղեր, ուրեմն` հեռու չէ «անհատական բժշկության» ստեղծումը, որը ճշգրտորեն հարմարեցված կլինի յուրաքանչյուր առանձին մարդու ժառանգական բնույթին: 

 

Իհարկե, կար նաև զգուշավորություն, թե կարող է ստեղծվել ժառանգակախյալ հանրություն, որում մարդկանց, ըստ ԴՆԹ-ի, կսկսեն բաժանել վերին ու ստորին դասերի և համապատասխանաբար սահմանափակել նրանց հնարավորությունները, սակայն դեռ հույս կար, որ այդ նախագիծը նույնքան շահութաբեր կլինի, որքան համացանցն է: 

 

Հանկարծ ամեն ինչ լռեց, հույսերը չարդարացան, թվում էր` այդ գործում ներդրված 3 մլրդ դոլարը քամուն էր տրվել: ԱՄՆ-ի և եվրոպական երկրների գիտնականները խոստովանեցին, որ գերագնահատել են նախագծի հնարավորությունը: Գեներն ազդում են մարդու առողջության վրա, բայց այդ ներգործությունը սպասվելիքից փոքր էր: Խոսելով նախագծի արդյունքների մասին` գիտնականները նշեցին, որ մարդու գեները փոփոխվում են բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, ինչը գենաբուժումը միանգամայն կասկածելի նախաձեռնություն է դարձնում: Գեները որոշակի հիվանդությունների նկատմամբ մարդկանց նախատրամադրվածությունը որոշում են գեթ մասնակիորեն: Ավելի մեծ ազդեցություն ունեն կենսակերպն ու սոցիալական միջավայրը: Գենոմի մեջ պարունակվող տեղեկատվությունը լիովին վերծանող տեխնիկական միջոցներ ու մեթոդներ դեռևս չկան:

 

Գուցե ստացված արդյունքներն այնքան էլ մեծ չեն, ինչպես ենթադրվում էր նախագիծը ստեղծելիս, բայց դրանք թույլ են տալիս ապագայում հասնել կենսաբանության ու բժշկության տարբեր ոլորտներում շոշափելի հաջողությունների: Հաշվի առնելով մոլեկուլային կենսաբանության մեջ ԴՆԹ-ի հսկայական դերն ու կենդանի բջիջների գործառության սկզբունքների համար դրա հիմնական նշանակությունը` այս ոլորտում գիտելիքների խորացումը նոր ուղի է բացում բժշկագիտական տարբեր ոլորտներում նոր բուժական մեթոդների ստեղծման համար:

 

Ավելին` մոլեկուլային կենսաբանության մակարդակի վրա հիվանդության ընթացքի գնահատումը թույլ է տալիս ստեղծել նոր բուժական մեթոդներ, ուստի և ՙանհատական բժշկությունն՚ այժմ առավել իրական խնդիր է թվում:

 

Բժիշկ Ուիլիսը հուսով է, որ ԴՆԹ-ի ախտահարված հատվածը փոխելու միջոցով հիվանդության բուժումը հնարավոր կդառնա արդեն հաջորդ տասնամյակում: Ներկայումս նման բուժամեթոդին խոչընդոտող խնդիրն այն է, որ գիտնականները չեն կարողանում գենը ներդնել բջջի մեջ: Ներդրման միակ հայտնի եղանակը կենդանուն անհրաժեշտ գեների վիրուսով վարակելն է, բայց դա վտանգավոր տարբերակ է: Նախագծի ստեղծողներին մտահոգում են մի շարք ընկերությունների կողմից գենաբուժմամբ նրանց պատրաստի մեթոդների մասին հայտարարությունները: InterRight-ի տվյալներով` դրանցից են ամերիկյան 23andMe և Pathway Genomics մասնավոր ընկերությունները:

 

Այսօր արդեն կան ժառանգական թեստավորման պարզ ձևեր, որոնք կարող են վեր հանել տարբեր հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը` ներառյալ կրծքագեղձի քաղցկեղը, արյան մակարդելիության շեղումը, կիստոզային ֆիբրոզը, լյարդի հիվանդությունները և այլն: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, քաղցկեղը, շաքարային դիաբետը` պայմանավորված են բոլորի համար ոչ ընդհանուր, սակայն մեծաքանակ, հազվադեպ, գրեթե անհատական մուտացիաներով (ընդ որում` ոչ թե մեկ, այլ մի քանի գենի մեջ, օրինակ` Շարկո-Մարի-Տուտի մկանային կազմափոխում կարող է հրահրել 39 գենի մուտացիան), որի պատճառով այդ հիվանդությունները դժվար են ախտորոշվում և ենթարկվում դեղերի ներգործությանը: Հատկապես այս հայտնագործությունն է «անհատական բժշկության» փորձաքարերից մեկը, քանի որ կարդալով մարդու գենային ծածկագիրը, դեռ հնարավոր չէ ճշգրտորեն որոշել նրա առողջական վիճակը: 

 

Հետազոտելով տարբեր անձանց ժառանգական ծածկագրերը` գիտնականները հիասթափվեցին արդյունքից: ԴՆԹ-ի մոտավորապես 2000 հատված  վիճակագրորեն դասվել են «հիվանդոտների»շարքը`  ոչ միշտ լինելով աշխատող, այսինքն` դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Երևի էվոլուցիան ազատվում է հիվանդահարույց մուտացիաներից` մինչ դրանք կդառնան ընդհանուր:

 

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի մի խումբ գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր սերնդում մարդու ողջ գենոկոդից միայն 60 գեն է ենթարկվում ինքնաբերական մուտացիաների: Այս դեպքում մուտացիայի ենթարկվող գեները կարող են հրահրել տարատեսակ հիվանդություններ: Հասկանալով, որ համամարդկային հիվանդությունները հրահրվում են անհատական մուտացիաներով, գիտնականները եզրահանգեցին, որ անհրաժեշտ է լիովին հետազոտել մարդու ողջ գենոկոդը, այլ ոչ թե դրա առանձին հատվածներ: 

 

Չնայած բոլոր դժվարություններին` արդեն ստեղծվել են առաջին գենետիկ դեղերը, մասնավորապես` հակաքաղցկեղային բուժամիջոցներ, որոնք պաշարում են ուռուցքի աճին նպաստող ժառանգաշեղումների ազդեցությունները: Այսօր հաջողությամբ կիրառվում են հակամարմինների հիմքով 2 դեղեր` կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար Herceptin և հաստ աղիքի, գլխի, պարանոցի քաղցկեղի բուժման համար Erbitux:

 

Վերջերս գրանցվել է նաև օստեոպորոզի բուժման համար «Amgen» ընկերության կողմից ներկայացված դեղը, որի մեխանիզմն ուղղված է որոշակի գենի գերակտիվությամբ հրահրվող հիվանդության վրա: Վերջին նվաճումը հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշման նպատակով որոշակի գենի մուտացիայի առկայության վերհանման համար կենսաբանական հեղուկների վերլուծությունն է: Այս թեստը թույլ կտա մարդկանց ազատել հաստ աղիքի զննման տհաճ գործողությունից:

 

Գենոմների հաջորդականությունը վերծանելու ժամանակ դեռևս International Human Genome Sequencing Consortium-ում կիրառեցին 1975թ. բժիշկ Ֆ.Սենջերի մշակած մեթոդը, որը տևեց 13 տարի և արժեր 3 մլրդ դոլար: Ուրեմն` ժառանգական ծածկագիրը վերծանելուն ի զորու էին միայն ժառանգական հաջորդականության հետազոտման հզոր ընկերություններն ու կենտրոնները: Հաշվարկվել է, որ անցյալ տասնամյակի համեմատությամբ ԴՆԹ-ի վերծանման գինը հարյուր-հազարավոր դոլարներով նվազել է: Հիմա, կիրառելով «Illumina» (San Diego, California) ընկերության վերծանող սարքերը, մարդու գենոմը կարող է կարդացվել 8 օրում, որը կարժենա մոտավորապես 10.000 դոլար: Բայց սա էլ դեռ սահմանը չէ: Մենլո Պարկից մեկ այլ`«P`cific Biosciences» ընկերություն մշակել է ԴՆԹ-ի միայն մեկ մոլեկուլով գենոմ կարդալու եղանակներ: Միանգամայն հնարավոր է, որ շուտով գենոմի վերծանումը կտևի 15 րոպե և 1000 դոլարից պակաս կարժենա:

 

Ներկայումս գեների հաջորդականությունը կարդալու տեխնիկայի աստիճանական կատարելագործմամբ հնարավոր կդառնա շատ ու շատ մարդկանց գենոկոդի վերծանումը: Ապագայում յուրաքանչյուրը կկարողանա կարդալ իր գենոկոդը:

 

Վերծանման արժեքից զատ` կարևոր ցուցանիշ է դրա ճշգրտությունը: Գիտնականները գտնում են, որ թույլատրելի մակարդակ է 10.000-100.000 խորհրդանիշների մեջ 1-ից ոչ ավելի սխալը: Այժմ ճշգրտության աստիճանը գտնվում է 20.000 խորհրդանիշների մեջ 1 սխալի մակարդակի վրա:

 

Ներկայումս ԱՄՆ-ում վիճում են «վերծանված» գեների պատենտավորման շուրջ: Սակայն շատ հետազոտողների կարծիքով գեների պատենտավորումը կխոչընդոտի գիտության զարգացմանը: Ապագայի գլխավոր ռազմավարական խնդիրը հետևյալ կերպ է ձևակերպված. ուսումնասիրել առանձին անհատների տարբեր օրգաններում և բջիջներում ԴՆԹ-ի միանուկլեոտիդային տարբերակները և հայտնաբերել անհատների միջև տարբերությունները: Նման տարբերակների վերլուծությունը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել մարդկանց անհատական ՙգենային՚ դիմանկարներ` նպաստելով հիվանդությունների ավելի արդյունավետ բուժմանը, այլև որոշել պոպուլացիաների միջև տարբերությունները, հայտնաբերել բարձր «ժառանգական»վտանգի աշխարհագրական տարածաշրջանները, որը թույլ կտա տարածքները աղտոտումից մաքրելու հստակ հանձնարարականներ տալ և հայտնաբերել այն արտադրությունները, որոնք իրենց մեջ կրում են անձնակազմի գենոմը ախտահարելու մեծ վտանգ:

 

Հեղինակ. բ.գ.դ. Հռիփսիմե Մաթևոսյան, բ.գ.դ. Ազատ Ենգիբարյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի բժշկական կենսաբանության ամբիոն բ.գ.թ. Անահիտ Այվազյան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ